Փաշինյանը՝ գերեվարված Սարդարյանի մասին․Ոչ թե բարեկամի մոտ է, այլ հակառակորդի12 սեպտեմբերի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերի ընկած քաղաքացի Նարեկ Սարդարյանի կինը Գորիսում դիմել է աշխատանքային այցով Սյունիք մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ որևէ տեղեկություն չունի ամուսնուց և ուզում է իմանալ ինչ ընթացքում են բանակցությունները: «Դժբախտաբար ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ՝ հակառակորդի… պետք է հասկանանք՝ ոնց վարվենք»,- պատասխանել է Փաշինյանը, գրում է Factor.am-ը։ Վարչապետին ուղեկցող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ դիմելով կնոջը, ասել է, որ կխոսի նրա հետ: Հուլիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, անասնապահ Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Նա հուլիսի 8-ից որոնվում էր որպես անհետ կորած․ նա գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Ադրբեջանը նրան սովորության համաձայն ներկայացրել էր որպես Հայաստանից դժգոհ, ինքնակամ հանձնվածի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը և պահանջել է Ադրբեջանից տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների, նրա առողջական վիճակի մասին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |