Beeline Ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլի Դեմո օրը կայացել է12 սեպտեմբերի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմո օրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափ ներկայացրել է իր գաղափարներն ու բիզնես նախագծերը Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողներին, մենթորներին և հյուրերին։ Այս դեմո օրը տարբերվում էր նախորդներից, քանի որ իրականացվել է Facebook live բաց ֆորմատով և հասանելի էր բոլորին։ «Գործակցությունը Beeline-ի հետ անկասկած հաջողված է։ Վերջին 2 տարիների փորձառությունը և հաջողակ ստարտափները դրա ապացույցն են։ Այս շրջափուլը յուրահատուկ էր, քանի որ բոլոր հանդիպումները և միջոցառումները անցկացվել են առցանց ֆորմատով, անգամ ունեցել ենք Լիբանանում և Ֆրանսիայում հիմնված 3 հայկական ստարտափ», - նշել է BANA - Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։ «Մեր ինկուբատորում արդեն 7-րդ դեմո օրն է, բայց ես չեմ դադարում հիանալ մեր թիմերի գաղափարներով և ստեղծարար մոտեցումներով: Հենց այսպիսի երիտասարդներն են մեր ապագան, ու ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր ընկերությունը նրանց աջակցություն է ցուցաբերում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 7-րդ շրջափուլի շրջանավարտ ստարտափներն են Uraaa-ն, Marathon-ը, 2do-ն, Fastpax-ը և Schedex-ը։ Նրանց մասնակցությամբ դեմո օրվա ձայնագրությունը հասանելի է Beeline Startup Incubator ֆեյսբուքյան էջում: Այժմ ստարտափները կարող են դիմել 8-րդ շրջափուլին մասնակցելու համար։ Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են նաև իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |