Բանկի մենեջերը հաճախորդներից ավելի քան $4 մլն է գողացել՝ ընկերուհուն տպավորելու համար![]() 12 սեպտեմբերի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական բանկի մենեջերը հաճախորդներից ավելի քան $4 մլն է գողացել և ծախսել գումարի զգալի մասը թանկարժեք մեքենաների և դիզայներական ժամացույցների վրա։ Դատարանում իր արարքը նա բացատրել է ընկերուհուն տպավորելու ցանկությամբ, գրում է Daily Mail-ը։ 39-ամյա Էնդի Լին 2015-2019թթ․ խարդախության սխեմա էր մշակել, որը թույլ էր տալիս նրան գումարներ հանել իր հաճախորդների հաշիվներից։ Դրա համար նա առաջարկում էր հաճախորդներին շտապ ավանդ ձևակերպել, իսկ հետո ստացված գումարները փոխանցում էր այլ հաշվեհամարների։ Դատարանում Լին պատմել է, որ խաբված հաճախորդներից շատերն իրեն իրենց ընկերն են համարել։ Զույգը, որից նա $1,5 մլն է գողացել, նույնիսկ ներկա է եղել նրա հարսանիքին։ Յուրացրած միջոցները Լին նաև ներդրել է անշարժ գույքի և ռեստորանային բիզնեսի մեջ։ Նա նաև գնել է 2 Porsche ավտոմեքենա, որից մեկը նվիրել է ընկերուհուն։ Լին նաև ձեռք է բերել 26 հատ դիզայներական ձեռքի ժամացույց։ Սեպտեմբերի 11-ին Լիին դատապարտել են ազատազրկման 7 տարի և 8 ամիս ժամկետով։ Նա առնվազն 3 տարի կանցկացնի բանտում մինչ պայմանական ազատվելու իրավունք կստանա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |