Արոնյանը՝ Champions Showdown. Chess 9LX-ի 3-րդ մրցանակակիր![]() 14 սեպտեմբերի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Champions Showdown. Chess 9LX առցանց մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 9 հնարավորից նա հավաքել է 5.5 միավոր։ Արոնյանը երրորդ տեղը կիսելել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Հայ շախմատիստը 7-9 տուրերում ոչ ոքի է խաղացել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի, ինչպես նաև Մագնուս Կարլսենի հետ, սակայն պարտվել է Վաշիե-Լագրավին։ 1-2-րդ տեղերը կիսել են Կարլսենը և Հիկարու Նակամուրան: Champions Showdown. Chess 9LX մրցաշարն անցկացվել է Ֆիշերի շախմատի կանոններով։ Մրցաշարին մասնակցել է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գարրի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ֆիրուզա Ալիռեզան։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |