Նոր հակառեկորդ Վրաստանում՝ Covid-19-ի 165 նոր դեպք14 սեպտեմբերի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կրկին կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել՝ 165 նոր դեպք։ Ըստ վարակի մշտադիտարկման կառավարական StopCov կայքի, համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է Covid-19-ի 2392 դեպք, որից 1 369 մարդ ապաքինվել է, 19-ը՝ մահացել։ Կարանտինում այժմ 5882 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 390։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման։ Որոշումը վերաբերում է մասնավոր դպրոցներին և բուհերին։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |