162 երկրի ցանկնում ՀՀ-ն 18-րդ է տնտեսական ազատության ցուցանիշով

162 երկրի ցանկնում ՀՀ-ն 18-րդ է տնտեսական ազատության ցուցանիշով

PanARMENIAN.Net - Տնտեսական ազատության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 9 կետով՝ 162 տնտեսության շարքում զբաղեցնելով 18-րդ տեղը։

Կանադական Fraser Institute հետազոտական կենտրոնի ամենամյա զեկույցում չափվում է տնտեսական ազատությունը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։

Զեկույցում ՀՀ-ն տարածաշրջանի երկրներից ամենաազատն է համարվել Վրաստանի հետ միասին։ Ադրբեջանն այս ցանկում 112-րդն է։

2020-ի զեկույցում Հոնկոնգը կրկին առաջինն է, ապա՝ Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան։

2020-ին ՀՀ-ն 13 կետով բարձրացել էր Heritage Foundation-ի զեկույցում՝ 186 տնտեսության շարքում զբաղեցնելով 34-րդ տեղը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---