Վարդան Ղուկասյանը չի բացառում իր հանդեպ քրգործի հարուցումը![]() 14 սեպտեմբերի 2020 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վերահաստատել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե պետական ապարատը «խոդի են տվել» իրենց քաղաքական ուժի դեմ, գրում է Aravot.am-ը։ Ղուկասյանը նշել է, որ զարգացումներ կան բոլորի նկատմամբ, այդ թվում՝ իր. «Ճիշտն ասած՝ լսում եմ ուղղակի, տարբեր-տարբեր, հազար ու մի ձևի խնդիրների հետևից են ընկել, տեղին ու անտեղի»: Նա նաև ասել է՝ հավանական է, որ քրեական գործեր են նախապատրաստում իր դեմ։ Հարցին՝ արել է նա մի բան, որ մտահոգություն ունենա քրեական գործ հարուցելու հետ կապված, Վարդան Ղուկասյանը պատասխանել է․ «Դուք ավելի շատ եք արել, քան ես»: Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |