Բադասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հակակոռուպցիոն և ոստիկանական ոլորտներում բարեփոխումները![]() 14 սեպտեմբերի 2020 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, փոխանցում են ԱՆ-ից։ Բադասյանը խոսել է նոր Պարեկային ծառայության ստեղծման, դիմորդների հավաքագրման գործընթացներից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Գլխավոր դատախազությունում ձևավորված հատուկ ստորաբաժանման, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներից։ 2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել պարեկային ծառայության: Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։ Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում նախատեսվում է 2021թ. 1-ին եռամսյակում։ 2019-ին ՀՀ-ում նաև ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այն փոխարինել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |