Աշխարհի չեմպիոն Ղազարյանը հայտարարել է ոստիկանների կողմից խոշտանգման մասին14 սեպտեմբերի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ խոշտանգվել է ոստիկանների կողմից։ Նրա խոսքով՝ 2020-ի սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի բակերից քաղաքացիական հագուստով ոստիկաններն «առևանգվել են» նրան, ոստիկանության բաժնում ծեծել և պահանջել, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրի։ Նա գրել է, որ իրեն տարել են միայն այն բանի համար, որ ներկա է գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով՝ ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով, առևանգել են նաև ինձ և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք»,- նշել է նա։ Մարզիկի խոսքով՝ բաժանմունքի 3-րդ հարկում, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ խմբակային ծեծել են իրեն, թույլ տվել պատիվն ու արժանապատվությունը վիրավորող բազմաթիվ արարքներ, մոտ 3 ժամ անց բաց են թողել՝ պայմանով, որ կստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չէ։ Հաջորդ օրը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով, որտեղ ստացել է ախտորոշում՝ կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին դիմում է ներկայացրել Ոստիկանության Երևանի վարչություն։ «Այս օրերի ընթացքում ինձ հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, ովքեր համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և ես մարմնական վնասվածքները ստացել եմ այլ հանգամանքներում։ Չանելու դեպքում սպառնացել են «իմ գլխին գործ սարքել»,- նշել է նա։ Ծանրորդը անհրաժեշտ է համարում համակարգում գտնվող այդ անձանց աշխատանքային լիազորությունների դադարացումը մինչև քննության ավարտը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |