Մարության․ Աշխատում ենք 100 փոքր ավտոբուսի ձեռքբերման նոր տենդերի վրա14 սեպտեմբերի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանն աշխատում է 100 փոքր ավտոբուսի ձեռքբերման նոր տենդերի վրա, որպեսզի մրցույթը սկսի, հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ նախորդ տենդերին հայտ ներկայացած 2 ընկերությունը չեն համապատասխանել։ 2020-ի ապրիլի 29-ին քաղաքապետարանը հայտարարել էր 100 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթ, այդ մրցույթը բաց էր լինելու մինչև հունիսի 12-ը։ «100 մինի ավտոբուսը սկիզբն է, ավտոբուսների ընդհանուր քանակը 850-900 պետք է լինի: Մենք պրոցեսը սկսել ենք, բայց այն կախված չէ միայն քաղաքապետարանից: Շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա Կառավարությունը: Առանց Կառավարության, այն գումարները, ինչի մասին խոսում ենք, համայնքն ինքն իր ուժերով չի կարող անել»,- նշել է նա: Քաղաքապետը հայտնել է նաև, որ մետրոյի նոր կայարանի կառուցման հարցում փորձել են մասնավոր ընկերություն ներգրավել, սակայն պայմանները բարենպաստ չեն եղել քաղաքի ու պետության համար։ Այժմ ընդհանուր հայտարարի են եկել Կառավարության հետ, պետությունը կկառուցի նոր կայարանը։
2019-ին Մարությանը հայտարարել էր, որ 15 տարվա տրանսպորտի հարցը Երևանում կլուծվի 2 տարում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |