Վրաստանը Covid-19-ի դեմ պայքարում ծախսում է գազի պահեստակայանի համար գերմանացիների տված գումարը![]() 14 սեպտեմբերի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգտագործի այլ նպատակներով ստացված օգնությունը։ Jam News-ը գրում է, որ մասնավորապես՝ կօգտագործվի Գերմանիայի զարգացման բանկի (KFW) կողմից գազի պահեստ-կայանի կառուցման համար տրամադրված €150 մլն-ից 120 մլն-ը։ Բացի այդ, կորոնավիրուսի դեմ պայքարին կուղղվի Աջարիայում ջրամատակարարման ցանցի բարելավման համար հատկացված €60 մլն-ը։ Միջոցների վերաբաշխումը համաձայնեցվել է KFW-ի ղեկավարության հետ։ Վրաստանում ընդհանուր գրանցվել է Covid-19-ի 2392 դեպք, որից 1369 մարդ ապաքինվել է, 19-ը՝ մահացել։ Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի տարածվելու տեմպերը թափ են առել, վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը։ Այս միջոցները Վրաստանը KFW-ից ստացել է 2018-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թբիլիսի այցի ժամանակ կնքած օգնության համաձայնագրի շրջանակներում։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ որոշումը գազի պահեստ-կայանի կառուցմանը չի խանգարի․ Վրաստանն ունի բավարար միջոցներ շինարարության առաջին փուլի համար, իսկ մինչև 2024-ը մնացած մասն ավարտելու համար գումար կհայթայթի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |