Երեւանում ներկայացվել է Հայաստան-ԵՄ 2009-2011թթ. Գործողությունների ծրագիրը12 փետրվարի 2009 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 12-ին ներկայացրեց Հայաստան-ԵՄ 2009-2011թթ. Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի գերակայություններն ու հիմնական ուղղությունները: Նրա խոսքերով, գործողությունների փաթեթը պատրաստ է եւ կազմված է 195 կետից, որոնցից 83-ը ներկայացվել են ԵՄ-ի կողմից, մյուս 112-ը` Հայաստանի կառավարության կողմից: «Գործողությունների փաթեթը 6 հիմնական ուղղություններ ունի: Քաղաքական ուղղությունը ենթադրում է Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության զարգացում: Այդ համատեքստում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն արտոնագրերի պարզեցման ուղղությամբ: Ծրագրի այդ մասը ենթադրում է նաեւ համագործակցության ապահովում համապատասխան մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայելու համար«,-հայտարարել է ԱԱԽ նախագահը: Նա նշել է, որ 2009-2011թթ. Գործողությունների ծրագրում նախանշված են նաեւ դատական համակարգի բարեփոխումներ, Հայաստան-ԵՄ դատական եւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության մեխանիզմների կատարելագործում, պայքար կոռուպցիայի դեմ: «Ըստ Գործողությունների ծրագրի, կբարեփոխվի հանրապետության ենթակառուցվածքը, եւ այդ համակարգում ակնկալվում է Հայաստանի ակտիվ ներգրավում միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերում: Շատ կարեւոր է նաեւ էներգետիկ տարածաշրջանային համագործակցությունն ու Հայաստան-ԵՄ համագործակցության խորացումը էներգետիկ եւ ատոմային անվտանգության ապահովման ոլորտում«,-նշել է Ա.Բաղդասարյանը` հավելելով, որ Գործողությունների ծրագիրը նախատեսում է բարեփոխումներ գիտության եւ կրթության ոլորտներում: Միեւնույն ժամանակ, 2009-2011թթ. ակնկալվում է օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում առողջապահության, սոցիալական ապահովման, հարկային եւ մաքսային համակարգերում: «Եվրահանձնաժողովը Հայաստանին եւ եւս հինգ հետխորհրդային երկրների ներկայացրել է «Արեւելյան գործընկերություն« նախաձեռնությունը, որը Հայաստան-ԵՄ հարաբերությունները կբարձրացնի բոլորովին նոր մակարդակի»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |