Նավալնուն անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից14 սեպտեմբերի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իրեն ավելի լավ է զգում, նրան անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից։ Այդ մասին հայտնել են Բեռլինի «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա բուժում է ստանում։ «Օգոստոսի 22-ից կլինիկայում բուժվող Նավալնու առողջական վիճակը կրկին բարելավվել է։ Պացիենտին հաջողվել է ամբողջությամբ անջատել թոքերի արհեստական օդափոխման սարքից։ Նա ավելի շարժունակ է դարձել և կարողանում է վեր կենալ անկողնուց»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Interfax-ը։ Սեպտեմբերի 7-ին գերմանացի բժիշկները հայտնել էին, որ դուրս են բելեր Նավալնուն արհեստական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխումից։ Նշվում էր, որ նա արձագանքում է բառերին։ Սեպտեմբերի 14-ին նաև հայտնի դարձավ, որ միջազգային փորձաքննությունը հաստատել է՝ Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել։ Ֆրանսիայի և Շվեդիայի հատուկ լաբորատորիաներում անցկացված ստուգման արդյունքները հրապարակվել են։ Մոսկվան ժխտում է ընդդիմադիր գործչի դեմ ոտնձգության մեղադրանքները։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել էին Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։ Նավալնին շտապ հոսպիտալացվել էր թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։ Նավալնին 19 օր մնաց արհետսական կոմայում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |