ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հորդորել են հանդիպել![]() 15 սեպտեմբերի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Արցախյան հակամարտության հարցով միջնորդներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել, որոնցից հետո հորդորել են Հայաստանին և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջիկա շաբաթներին հանդիպել իրենց հետ։ Համանախագահները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանային սրմանը հետևած զարգացումներին: Նրանք մանրամասն քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձներն ու մտահոգությունները։ Համանախագահներն առանձին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, նրանց դիրքորոշումներն առավել հստակեցնելու համար՝ հորդորել առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել իրենց՝ առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով: Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչից տեղեկացել են անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նրա դիտարկումը՝ վերսկսելու կոնկրետ նախապատրաստությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |