YouTube-ում կհայտնվի TikTok-ի մրցակիցը![]() 15 սեպտեմբերի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը կարճ տեսանյութերի YouTube Shorts ծառայություն է գործարկել։ Դրանում, ինչպես TikTok-ում, կարելի է 15 վայրկյանանոց տեսանյութեր նկարահանել՝ համադրելով YouTube-ից վերցրած երաժշտության հետ։ Հավելվածը հասանելի կլինի Android ՕՀ աշխատող սարքերի, իսկ ավելի ուշ նաև iOS-ով սարքերի համար, գրում է ՌԲԿ-ն։ Թեստավորման փուլում Shorts-ը կաշխատի միայն Հնդկաստանում։ Հուլիսի վերջին այդ երկրի իշխանություններն արգելափակեցին TikTok-ն ու մի շարք այլ չինական հավելվածներ, այդ թվում՝ WeChat սոցցանցը, UC բրաուզերը և Clash of Kings խաղը։ Այդ որոշումը բացատրվեց նրանով, որ այդ հավելվածները սպառնում են «երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը», դրա անվտանգությանն ու հանրային կարգին։ 2019-ին նոյեմբերին TikTok-ի նման ծառայություն է գործարկել նաև Instagram-ը։ Այն կոչվում է Reels։ YouTube Shorts-ը գործարկվում է ԱՄՆ իշխանությունների և TikTok-ի սեփականատիրոջ միջև դիմակայության ֆոնին։ ԱՄՆ-ում կարծում են, որ չինական հավելվածը կարող է օգտատերերի գաղտնի տվյալները փոխանցել Չինաստանի իշխանություններին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |