Apple-ը նոր խելացի ժամացույցներ կցուցադրի սեպտեմբերի 15-ին![]() 15 սեպտեմբերի 2020 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 15-ին կանցկացնի նոր գաջեթների մեծ շնորհանդես, թեև պաշտոնական տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչ է ներկայացվելու: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ ԶԼՄ-ներին ուղարկված հրավերի մեջ գրված է եղել «Ժամանակը թռչում է»: Վերլուծաբանները կարծում են, որ սպասվում է նոր ժամացույցների՝ Apple Watch-երի ցուցադրություն։ Ենթադրվում է, որ ցուցադրվելու է Apple Watch Series 5 մոդելի հաջորդ ներկայացուցիչը՝ թարմացված watchOS 7 օպերացիոն համակարգով, որը քնին հետևող ռեժիմ ունի, Fitness ծրագրի համար նախատեսված նոր կարգավորումներով թվացույց։ Սպասվում է նաև, որ ընկերությունը կարող է հայտարարել iOS 14 օպերացիոն համակարգերի նոր տարբերակների մասին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |