ԱԺ-ն ՍԴ 3 դատավորի է ընտրել![]() 15 սեպտեմբերի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ են ընտրվել Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը, փոխանցում է «A1+»-ը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց Խունդկարյանը ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայն, Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ ձայն, Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ ձայն: ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: ՍԴ դատավոր ընտրվելու համար թեկնածուներին անհրաժեշտ էր ստանալ ԱԺ պատգամավորների 3/5-ի ձայները: Սահմանադրական դատարանում 3 տեղ թափուր էր մնացել փոփոխությունների արդյունքում, երբ 12 տարուց ավելի ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարածների լիազորությունները դադարեցվեցին: Սահմանադրական դատարանի կազմը համալրելուց հետո կընտրվեի ՍԴ դատավոր: /i> ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |