Ուսանողները վարձի մասնակի փոխհատուցման խնդրանքով դիմել են գործադիրին15 սեպտեմբերի 2020 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ուսանողները Երևանի պետական համալսարանից երթով հասել են Կառավարության շենք՝ գործադիրին փոխանցելու ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջը: Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը։ Ուսանողները նշել են, որ համավարակով պայմանավորված՝ իրենց ընտանիքները ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարողանում վճարել ուսվարձը, գրում է Panorama.am-ը: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը մոտ 5300 ուսանողի ստորագրած դիմում-պահանջը փոխանցել է Կառավարության ներկայացուցչին: «Ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում Կառավարությունից կստանանք դրական արձագանք: Շուտով մոտենում է վարձի վճարման սահմանված ժամկետները, եթե չվճարեն, դուրս կմնան ուսանողները: Մինչ այսօր ունենք նախորդ կիսամյակի վարձը չվճարած շատ ուսանողներ»,- ասել է նա: Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ, այդ նամակն անպայման հիմք կընդունեն որոշումների կայացման համար: Ափոյանը նշել է, որ առաջին կուրսեցիների վարձի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է, իսկ նախորդ կիսամյակից դեռևս մնացած պարտք ունեցողները պետք է վճարեն մինչև սեպտեմբերի 18-ը: «Եթե պատրաստվում եք ծրագիր մշակել, միգուցե փորձեք կարգադրել կամ հրահանգել բուհերին, որպեսզի այդ հիմքով ուսանողներին դուրս չթողնեն և հավելյալ ժամանակ տրամադրեն մինչև ծրագիրը մշակեք»,- առաջարկել է Ափոյանը: Կառավարության ներկայացուցիչն ասել է, որ խնդրանք-պահանջը կփոխանցի վարչապետին: ԵՊՀ-ում 500 ուսանող դեռ նախորդ կիսամյակից վարձի պարտք ունեն, իսկ առաջին կուրսեցիների համար վարձավճարը թանկացել է 70-160 հազար դրամի չափով։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |