Կաթողիկոսն ու Էռնեկյանը քննարկել են Մայր աթոռում իրականացվող և նախանշվող ծրագրերը![]() 15 սեպտեմբերի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վեհարանում հյուրընկալել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին։ Զրուցակիցներն անդրադարձել են Էռնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին և նախանշվող նոր ձեռնարկներին։ Զրույցի ընթացքում Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց եկեղեցու և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար, հայտնում է Մայր աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական կենտրոնը։ Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը և Էդուարդո Էռնեկյանն այցելել են Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղել են նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն է կատարվել նաև Մայր աթոռի հովանու ներքո գործող «Էռնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։ Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների հիմնադրված դպրոցում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |