Apple-ն արյան մեջ թթվածնի մակարդակը չափող ժամացույց և նոր iPad է ներկայացրել16 սեպտեմբերի 2020 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունն իր նոր արտադրանքի ավանդական աշնանային շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է «խելացի ժամացույցի» նոր մոդել և նոր iPad։ 2012-ից ի վեր առաջին անգամ նոր iPhone չի ներկայացվել՝ կորոնավիրուսի պատճառով։ Covid-19-ի հետ անմիջական կապ ունի Apple-ի ներկայացրած արյան մեջ թթվածնի մակադարկը չափող ժամացույցը՝ Watch Series 6-ը, գրում է BBC-ն։ Շատ հաճախ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը թթվածնի մակարդակի կտրուկ նվազումն է արյան մեջ, ինչը կապված է թոքերի ախտահարման հետ։ Apple-ը նշում է, որ այդ գործառույթը կարող է թույլ տալ վաղ շրջանում հայտնաբերել շնչառական խնդիրները, սակայն շեշտում է, որ սենսորը «նախատեսված չէ բժշկական կիրառման համար»։ Apple Watch Series 6-ը թույլ կտա նաև մշտապես հետևել սրտի ռիթմին, վերահսկել քունը, այն ունի ավելի վառ դիսփլեյ։ Apple-ը նաև ներկայացրել է նոր iPad Air-ը՝ նոր A14 սերնդի պրոցեսորով։ Այն ավելի հզոր է և ավելի մեծ էներգետիկ արդյունավետությամբ է աշխատում։ Ըստ ընկերության՝ նոր չիպը թույլ կտա պարզեցնել տեսանյութի խմբագրումը 4K թողունակությամբ և կնպաստի համալրված իրականության սկզբունքով աշխատող հավելվածների աշխատանքին։ Բացի այդ, սարքն ունի մատնահետքերի Touch ID սենսոր՝ այն ներկառուցված է այփադի վերին կոճակներից մեկում, դա թույլ է տալիս փոքրացնել էկրանի շուրջ սև շրջանակի չափերը։ Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ամբողջ աշխարհում կտրուկ աճել է պլանշետային համակարգիչների պահանջարկը, քանի որ օգտատերերը սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել տանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |