Հարությունյանը՝ Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին․ Նրա հետ զրո քննարկում է եղել16 սեպտեմբերի 2020 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որևէ քննարկում չի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորության մանդատը վայր դնել ցանկացող Արսեն Ջուլֆալակյանի հետ: Այդ մասին հայտնել է ինքը՝ Հարությունյանը։ Ավելի վաղ Ջուլֆալակյանը հայտնել էր, թե ցանկանում է վայր դնել մանդատը, իսկ որոշման պատճառը Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնություններն են։ «Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել: Ես այս պահին զերծ կմնամ այդ հարցին անդրադառնալուց: Անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, և Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ այդ քննարկումներում կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր՝ այսպես ասած, դիրքորոշումներում այն փաստերը, որոնք դրա հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Մենք քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ քննարկումների դեպքում այդ հարցերը կստանային պատասխաններ: Ջուլֆալակյանը նշել էր, թե կցանկանար` իր մանդատից հրաժարվելու այս քայլը դիտվի որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, «հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |