Մարուքյանը՝ ԱԺ-ում․ Կանանց լացացնելով բերման են ենթարկում16 սեպտեմբերի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողությունների հարցը: «Կանանց լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել։ Ես նախ դատապարտում եմ, ապա կոչ եմ անում, որ ծառայողական քննություն իրականացնեն, դուք ասել եք՝ իշխանության չեք եկել, ժողովուրդն է եկել, հիմա այդ իշխանությանն անարգում ու վիրավորում են»,- ասել է նա, գրում է Shantnews.am-ը: Մարուքյանի բարձրացրած հարցին արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ ասելով, որ ծառայողական քննություն է իրականացվում, որի արդյունքներից հետո կարող են դատապարտել: «Բոլոր տեսանյութերում ներկայացված իրավիճակը շատ կարճ, մոնտաժված պատմություն է, ու ոչ ոք չգիտի՝ ինչ է եղել իրականում»,-ասել է նա: Նման մի միջադեպ եղել է սեպտեմբերի 15-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում, ոստիկանների մասնակցությամբ։ Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութի՝ կնոջը կոպտորեն բերման են ենթրակում դիմակ չկրելու համար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |