ՌԴ-ում պատվաստանյութը փորձարկող կանանց ժամանակավոր խորհուրդ չի տրվում հղիանալ և ձվաբջջի դոնոր լինել16 սեպտեմբերի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Sputnik V պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կանանց խորհուրդ չի տրվում հղիանալ այդ ընթացքում, կրծքով կերակրել և պատվաստումից հետո երեք ամվա մեջ դառնալ ձվաբջջի դոնոր։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հղիացածներն անմիջապես կհեռացվեն պատվաստումների ծրագրից և կառնվեն հսկողության տակ: Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվել խուսափել բեղմնավորումից, ինչպես նաև արհետսական բեղմնավորման համար սերմնահեղուկ չտրամադրել և հետազոտությունների ընթացքում, և դրանց ավարտից հետո 3 ամվա ընթացքում։ Կամավորները պետք է դադարեցնեն ալկոհոլ օգտագործելը պատվաստումից երեք օր առաջ, իսկ հետազոտությունների ընթացքում պետք է չչարաշահեն այն։ Ծխողները պետք է սահմանափակվեն օրական 10 ծխախոտով։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում։ Այն դրվել է արտադրության, միաժամանակ փորձարկումներ է անցնում 30,000 կամավորի մոտ։ Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |