Covid-19-ի դեմ պայքարն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կգլխավորի ընդդիմադիր Խաչատրյանը16 սեպտեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրմամբ զնաղբող քննիչ հանձնաժողովը կգլխավորի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Հանձնաժողովը կունենա 12 անդամ, սակայն դեռևս հայտնի չէ դրա կազմը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում հայտարարել էր, որ իրենց համար Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումն այս պահի դրությամբ անհասկանալի է, սակայն խմբակցությունը չի խոչընդոտի դրան։ Հանձնաժողովը ստեղծվել էր դեռ հուլիսին՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը որոշված չէր։ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հուլիսին դիմել էին Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա |