Ռազմավարության առումով ամենը ճիշտ ենք արել. Փաշինյանը՝ Covid-19-ի դեմ պայքարի մասին16 սեպտեմբերի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 100%-ով թափանցիկ է եղել և շարունակում է այսպիսին մնալ կորոնավիրուսի հարցով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին հարցին: «Ռազմավարության առումով ես ճշգրիտ համոզված եմ, որ 100% ինչ արել ենք, ճիշտ ենք արել։ Մենք ռազմավարության առումով ճիշտ ենք վարվել և ճիշտ ենք վարվում»,- ասել է նա՝ նշելով, որ թերություններ եղել են, ինչպես ամեն տեղ են լինում։ Վարչապետը նաև հայտարարել է, որ երկրներ կան և եղել են, որոնց կորոնավիրուսի դեպքերի օրական տվյալներն ուղիղ կապվածության մեջ են ՀՀ օրական տվյալների հետ․ «Որ գրաֆիկներով նայում ենք, իրար զուգահեռ շարժվում են: Մենք առավոտյան ենք հրապարակում, իրենք՝ երեկոյան: Այդպիսի բան չի կարող լինել, որ գրաֆիկները ոնց դնում ենք, նույն կերպ սինխրոն շարժվում են առաջ»: Փաշինյանը, գուցե, նկատի է ունեցել նաև Ադրբեջանին, որտեղ կորոնավիրուսի հայտարարված դեպքերը 38,517-ն։ Երկու երկրի օրական տվյալները համեմատելիս կարելի է նկատել, որ օրական դեպքերը 300-ից նվազել են հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին։ ԱԺ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության հանձնաժողովը ստեղծվել էր դեռ հուլիսին՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով։ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հուլիսին դիմել էին Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |