Լեհաստանը կձերբակալի Կաչինսկու մահվան պատճառ դարձած ավիավթարի ժամանակ աշխատած կարգավարների

Լեհաստանը կձերբակալի Կաչինսկու մահվան պատճառ դարձած ավիավթարի ժամանակ աշխատած կարգավարների

PanARMENIAN.Net - Լեհաստանի դատախազության ներկայացուցիչները դիմել են Վարշավայի շրջանային դատարան՝ 2010-ին այդ երկրի նախագահ Լեխ Կաչինսկու և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ ավիավթարի դեպքով՝ Սմոլենսկի օդանավակայանում աշխատող 3 ավիակարգավարի ժամանակավոր ձերբակալման համար։

Եթե դատարանը դրական որոշում կայացնի, քննիչները կկարողանան քայլեր ձեռնարկել նրանց ձերբակալման համար, փոխանցում է ՌԲԿ-ն։

2010-ի ապրիլի 10-ին Սմոլենսկ ուղևորվելիս թանձր մառախուղի պայմաններում աղետի էր ենթարկվել Լեհաստանի նախագահի ինքնաթիռը։ Այն ընկել էր առավոտյան 10:50-ին՝ Սմոլենսկի նահանգի Պեչորսկ քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Ռուսաստանի դատախազության քննչական վարչության ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ աղետի ենթարկված ինքնաթիռում 88 մարդ կար, այդ թվում՝ նախագահ Կաչինսկին և նրա կինը։

2020-ի հուլիսի վերջին լեհական կողմը հայտարարել էր, որ ինքնաթիռի պայթյունի պատճառ էր դարձել ՌԴ-ում դրա վերանորոգման ժամանակ ռումբի տեղադրումը։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ լեհական կանխավարկածում գեղարվեստական տարրեր կան։

2015-ին ինքնաթիռի կործանման դեպքով լեհական կողմը նոր հետաքննություն էր սկսել ու հաստատել, որ ինքնաթիռում պայթյուն է եղել։ 2017-ին հանձնաժողովը հայտարարել էր, որ ինքնաթիռի թևերին պայթյունի հետքեր են եղել, ՌԴ քննչական կոմիտեն հակառակն էր պնդել՝ չկան պայթյունի մասին փաստեր։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---