Արցախի ԱԳՆ․ Անթույլատրելի է լիբանանահայերին դարձնել Բաքվի շահարկումների առարկա17 սեպտեմբերի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի իշխանությունն անթույլատրելի է համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։ Այսպես է Արցախի ԱԳՆ-ն արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքին, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախ տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում։ Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց երկրի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին։ «Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում դժվարին իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին»,-ասվում է հայտարարության մեջ: Արցախ տեղափոխված լիբանանահայ 2 ընտանիք հաստատվել է Շուշիում։ Դրանք բժիշկների ընտանիքներ են։ Արցախում լիբանանահայ ևս 9 ընտանիք կհաստատվի։ Ավելի վաղ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայ 100-150 ընտանիքի։ Բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից հատկացված 25 մլն դրամ օժանդակությունից, Արցախի կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |