Իսայան․ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Հարությունյանի հրաժարականի պահանջին17 սեպտեմբերի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ԲՀԿ-ն միանալու է ԼՀԿ-ին և կողմ է քվեարկելու Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդմանը։ Այդ մասին խորհրդարանում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ Նա հավելել է, որ խորհրդարանական գործիքակազմը սպառելու դեպքում կուսակցությունը դուրս կգա փողոցային պայքարի, գրում է Panorama.am-ը։ «Երբ ընդամենը հարցապնդման ընթացքում մեր բոլոր գործընկերները փաստերով ներկայացնում են ԿԳՄՍ նախարարի թերացումները, նախարարը հունից դուրս է գալիս, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մի ամբողջ մարզի բնակիչների հասցեին, և ես վստահ եմ, որ բոլոր ուսանողները, երեխաները, ծնողները լսեցին, և իրենց պատկերացումը կազմեցին։ Երբ մենք կսպառենք խորհրդարանական գործիքակազմը, դուրս կգանք փողոցային պայքարի։ Մենք ամեն օր քաղաքական թիվ մեկ ամբիոնը շարունակելու ենք օգտագործել՝ ներկայացնելու առկա խնդիրները»,- ասել է նա։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից ասել էր․ «Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Էրդողանի վարկանիշը շարունակում է նվազել․ Ըստ հարցման՝ այն 40%-ից էլ ցածր է MetroPoll ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը» ամենամսյա հարցման ապրիլի արդյունքները |