Փաշինյանը հիշեցրել է Ծառուկյանի հետ կապվող բռնաբարության գործն ու պաշտպանել ԿԳՄՍ նախարարին17 սեպտեմբերի 2020 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող բռնաբարության դեպքի պասին ու պաշտպանել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Վարչապետն այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել։ «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- եզրափակել է նա։ Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում Ծառուկյանի անվան հետ կապված բռնաբարության գործի մասին հիշեցրել էր նաև Արայիկ Հարությունյանը։ «Գիտե՞ք, թե ինչի մասին են կրթական չափորոշիչները: Մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլեւս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորացնելու սա»,-հայտարարել էր նա։ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ավելի վաղ հայտարարել էին, թե դուրս են գալու փողոցային պայքարի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։ Սեպտեմբերի 16-ին Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը բոյկոտելով, ԲՀԿ-ականները հայտնեցին, որ փաստաբանների հետ քննարկելու են Հարությունյանի պահվածքին իրավական գնահատական տալու հարցը։ Հարությունյանի հրաժարականը պահանջող պատգամավորները նշել էին, թե նրա քաղաքականությունն ազգային արժեքներին առնչվող թեմաները դուրս է մղում դպրոցական ծրագրերից։ Ավելի վաղ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերը տարածվել էին սոցցանցերում։ Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանը արդարացրել է նրան։ Ծառուկյանին վերագրվող բռնաբարության դռնփակ նիստի նյութերը հրապարակվել էին այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատել էր իշխանություններին՝ նշելով, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում և որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |