Ծառուկյանը՝ Փաշինյանին․ Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողները չպիտի զբաղեցնեն քաղաքական բարձրագույն պաշտոններ17 սեպտեմբերի 2020 - 11:35 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Instagram-ի էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։ «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է Ծառուկյանը։ Սեպտեմբերի 17-ին վարչապետ Փաշինյանը, պաշտպանելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ ակնարկել էր ԲՀԿ առաջնորդի անվան հետ կապված բռնաբարության դեպքը։ «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո՝ լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»,- գրել էր Փաշինյանը։ Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանն անկախության տարիներին արդարացրել է նրան։ Ծառուկյանին վերագրվող բռնաբարության դռնփակ նիստի նյութերը հրապարակվել էին այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատել էր իշխանություններին՝ նշելով, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում և որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի։ Սեպտեմբերի 16-ին էլ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից պատասխանելով ԲՀԿ-ականների քննադատություններին ու իր հրաժարարականի պահանջներին՝ ասել էր, թե «կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»: Հարությունյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ն բոյկոտել էր Կառավարության հետ հարցուպատասխանն ու հայտարարել նրա հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսելու մասին։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |