Բուքմեյքերական գրասենյակների հեռավորությունը տարբեր շինություններից հաստատվել է![]() 17 սեպտեմբերի 2020 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր հեռավորության վրա է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքից։ Կառավարությունը հաստատել է համապատասխան նախագիծը։ Ըստ դրա՝ Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձորի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևանի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններում այդ հեռավորությունը պետք է կազմի ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտորոնում և Ջերմուկի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտորոնում և Մեղրիի վարչական սահմաններում, Տավուշի մարզի վարչական կենտորոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր։ Ըստ որոշման՝ վիճակախաղի կազմակերպման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների` յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չպետք է գերազնացի 200 քառակուսի մետրը: Վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը։ Նախասրահում պետք է իրականացվի հաճախորդների նույնականացումը՝ բացառելով 21 տարին (վիճակախաղի դեպքում՝ 18-ը) չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ կամ բուքմեյքերական գրասենյակ: Նախագծում նշվում է, որ այժմ վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում, ինչը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |