Մոտ ապագայում ԵՄ-ն կմեծացնի Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության ծավալը12 փետրվարի 2009 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցան ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի (ՔԱԿ, Political and Security Committee) եռյակի մակարդակով Հայաստան-ԵՄ քաղաքական խորհրդակցությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԵՄ-ի պատվիրակությունը` ԵՄ նախագահությունը ներկայացնող, ՔԱԿ-ում Չեխիայի դեսպան պրն. Ի. Շրամեկը: Եվրոպական կողմից քննարկումներին մասնակցում էին ԵՄ-ի չեխական նախագահության, ԵՄ Խորհրդի քարտուղարության, Եվրոպական Հանձնաժողովի, ԵՄ հաջորդ նախագահող երկրի` Շվեդիայի ներկայացուցչիները, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պ. Սեմնեբին: Խորհրդակցության ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորելով ներքաղաքական իրավիճակի բարելավմանն ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները` եվրոպական կողմը պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը կնպաստեն ԵՄ խորհրդատուների խումբը, որն առաջիկայում գործուղվելու է Հայաստան, եւ արդարադատության հարցերով համագործակցության ենթակոմիտեի հիմնումը: Տնտեսական համագործակցության խորացմանը կնպաստի խորը եւ համընդգրկուն ազատ առեւտրի պայմանագրի կնքումը կողմերի միջեւ, որի հնարավորությունները ուսումնասիրելու համար հաջորդ շաբաթ ԵՀ փորձագիտական առաքելությունը կժամանի Երեւան: Նշվեց նաեւ, որ առաջիկայում էականորեն կբարձրանա ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը: Խորհրդակցությունների շրջանակում հատուկ անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բացառելով հարցի ռազմական լուծումը` ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակմանը` հիմնված Մադրիդյան առաջարկությունների վրա: Ողջունվեց Մոսկովյան հռչակագրի ընդունումը, որը նոր դինամիկա է հաղորդել կարգավորման գործընթացին: Եվրոպական կողմը նաեւ ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված ՀՀ իշախանությունների քայլերը եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում իրական առաջընթաց կգրանցվի այդ ուղղությամբ: Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց նաեւ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության քննարկման ընթացիկ վիճակը: Այս համատեքստում կարեւորվեց բազմակողմ տարածաշրջանային համագործակցությունը, որի միջոցով հնարավոր կլինի բացառել քաղաքական դրդապատճառներով ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: Նման համագործակցությունը կնպաստի նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ քաղաքական հիմնախնդիրների լուծմանը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |