Առաջարկ․ Ընդլայնել հայտարարագիր ներկայացնողների և տվյալների ցանկը![]() 17 սեպտեմբերի 2020 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվել է օրինագիծ, որով առաջարկվում է հայտարարագրման պարտականություններ ունեցող անձանց ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու համար ներդնել ծախսերի հայտարարագման նոր ինստիտուտ: «Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, այդ ծախսերը ենթակա են հայտարարագրման, կամ՝ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը», - հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նշվում է, որ օրինագիծն ուղղված է պետական կառավարման ոլորտում թափանցիկության ապահովմանը, հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց և ենթակա տվյալների ցանկերի ընդլայնմանը: Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են պարբերաբար ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ։ Հայտարարագրերն ուսումնասիրում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |