Արցախի նախագահ․ Հակառակորդի ցանկացած արկածախնդրություն կործանիչ հակահարված կստանա17 սեպտեմբերի 2020 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հակառակորդի ցանկացած հնարավոր արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին: «Հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայելու»,- ասվում է գրառման մեջ։ Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան (Տավուշի) դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանի տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են՝ հավելելով, որ գործողությունները համարժեք են լինելու։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին |