Բնակարան՝ Զեյթունում պայթյունից տուժած ընտանիքներին․ 182 մլն դրամ է հատկացվել![]() 17 սեպտեմբերի 2020 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի 1 հասցեի շենքում օգոստոսի 26-ին պայթյունի հետևանքով փլված բնակարանների տերերը փոխհատուցում կստանան, Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։ Գործադիրի պահուստային ֆոնդից հատկացվել է 182 մլն դրամ, որը փոխանցվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղից էլ շենքի տուժած բնակիչներին տրամադրվելու են բնակարանների գնման վկայականներ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ փլուզված 12 բնակարանի սեփականատերերին կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր` նոր բնակարաններ ձեռք բերելու համար։ «Հաշվարկվել է այդ ընտանիքներին աջակցելու չափը` հիմքում դնելով փլուզված բնակարանի ընդհանուր մակերեսն ու Կադաստրի կոմիտեի հուլիս ամսվա տվյալները, շենքի գտնվելու գոտում բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ արժեքը, այն է` 333,000 դրամ»,– նշել է Ղուլարյանը։ Եթե տուժած բնակիչները որոշեն ավելի թանկ բնակարաններ գնել, ավելորդ գումարը պետք է վճարեն սեփական միջոցներից կամ հիփոթեկային վարկով։ Օգոստոսի 26-ի պայթյունի հետևանքով 2 հոգի մահացել էր։ Շենքի փլուզման հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի մի քանի մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը և անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |