ԶՈւ-ում մահացած զինվորների ընտանիքները կօգտվեն փաստաբանի անվճար ծառայությունից![]() 17 սեպտեմբերի 2020 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: Ազգային ժողովն ընդունել է համապատասխան նախագիծը երկրորդ ընթերցմամբ, գրում է Factor.am-ը։ Կողմ է քվեարկել 120 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը։ Սեպտեմբերի 16-ին նախագիծը ներկայացնող Զոհրաբյանն ասել էր, որ ներկայիս կարգավորումը բավականին խնրահարույց է ու արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների նկատմամբ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելիս մահացել են այլ հանգամանքներում և չեն կարողանում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական ծառայություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |