2020-ին «Ավրորան» հանձնվել է Սոմալիում կանանց և երեխաների իրավունքներով զբաղվող մորն ու դստերը17 սեպտեմբերի 2020 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը 2020-ին շնորհվել է Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին։ Նրանք մայր և դուստր են, որոնք Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը: Նրանց շնորհվել է $1 մլն-ի պարգև, որը հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Մրցանակակիրների ընտրությամբ 3 կազմակերպություն դարձել են այդ $1 մլն-ի շահառու։ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին և փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Նշվում է, որ երկար տարիներ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը և իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Անցած տարիներին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ են եղել բուրունդացի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016 թ.), ամերիկացի բժիշկ և միսիոներ Թոմ Քաթինան (2017 թ.), ռոհինջա իրավապաշտպան Չո Լա Աունը(2018 թ.) և եզդի ակտիվիստ Միրզա Դինային (2019 թ.): Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023 թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) շնորհվում է գումար, որն էլ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |