Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը վաղաժամ ազատման խնդրագիր է ներկայացրել![]() 17 սեպտեմբերի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - 77 մարդու սպանության համար 21 տարվա ազատազրկման դատապարտված նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը վաղաժամ ազատման խնդրագիր է ներկայացրել։ Այդ մասին նորվեգական Verdens Gang-ին է հայտնել նրա փաստաբան Օյստեն Ստուվիկը։ Ըստ փաստաբանի, Բրեյվիկի դեպքում վաղաժամ ազատման մասին խնդրելու իրավունք է վերապահվում 10 տարվա ազատազրկումից հետո։ Սակայն ահաբեկիչն ավելի քիչ է անցկացրել ազատազրկման մեջ՝ նրան ձերբակալել են 2011-ի հուլիսին, իսկ դատավճիռը կայացվել է 2012-ի օգոստոսին։ «Նա հիմա է դա ուզում։ Նա 8 տարի է անցկացրել մենախցում դատի ավարտից հետո»,- ասել է փաստաբանը, գրում է Meduza-ն։ Բրեյվիկը նաև մտադիր է նոր դատավարություն սկսել պետության դեմ՝ համարելով, որ իր իրավունքները ոտնահարվում են։ 2015-ին Բրեյվիկն արդեն դատի տվել է պետությանը՝ բողոքելով բանտում իր իրավունքների ոտնահարումից, Վերաքննիչ դատարանը Նորվեգիայի իշխանություններին աջակցեց։ Իսկ ՄԻԵԴ-ը մերժեց Բրեյվիկի բողոքը բանտում «անմարդկային վերաբերմունքից»։ 2011-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը պայթյուն էր իրականացրել Օսլոյում, որի հետևանքով 8 մարդ զոհվեց, իսկ հետո նա 69 մարդու է սպանել երիտասարդական ճամբարում՝ Ուտոյա կղզում։ Իր խոսքերով, այդ կերպ նա բողոք է ներկայացրել մահմեդականների զանգվածային ներգաղթի դեմ։ Նա դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ դա առավելագույն պատիժն է Նորվեգիայում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |