ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կարող է կրկնակի երկարացվել![]() 17 սեպտեմբերի 2020 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ռուս գործընկերների հետ քննարկվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո): Հարցը քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի և «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցության շամանակ։ Ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, տեղեկացնում է Հայկական ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են նաև 2020-ի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը։ 2020-ի հունիսին հայտարարվեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում կիսատ մնացած աշխատանքները շարունակվել սեփական միջոցների հաշվին: ՀՀ կողմից ատոմակայանին տրամադրվող բյուջետային վարկի պարագայում նույնպես ռուսական «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ից են ձեռքբերումներ կատարվելու։ Ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |