«Իմ քայլից» Արմեն Փամբուխչյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել![]() 17 սեպտեմբերի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ-ից հայտնում են, որ ըստ օրենքի, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Այդ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։ Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չէր բացառել, որ Փամբուխչյանն աշխատանքի կանցնի գործադիրում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |