Փաշինյան․ Տարակուսած եմ, որ որոշ բժիշկներ անուղղակի սպառնացել են հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի![]() 18 սեպտեմբերի 2020 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Չթաքցնեմ՝ տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք: Ամեն դեպքում՝ նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները»,- ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ առողջապահության նախարարությունը դադարեցրել էր հիվանդանոցի տնօրենի՝ Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը։ 41 աշխատակից նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որոշումը վերանայելու խնդրանքով։ Բացի այդ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նույնպես ազատման դիմում էր ներկայացրել՝ նույն պատճառով։ Սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմի 13 աշխատակից ևս աշխատանքից ազատման դիմում է գրել։ Առողջապահության նախարարությունից էլ նշում են, թե ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունն այն դեպքում, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը, իսկ նա այդ մասին տեղյակ է եղել պայմանագիրը ստորագրելիս` 2019 թվականի հունվարի 14-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |