Անկախության օրը Երևան-Գյումրի ուղղությամբ լրացուցիչ էլգնացքներ կաշխատեն

Անկախության օրը Երևան-Գյումրի ուղղությամբ լրացուցիչ էլգնացքներ կաշխատեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ և Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով ուղևորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով՝ սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ, հայտնում են Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից:

Երևանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երևան՝ 20:05):

Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները սեպտեմբերի 21-ին անփոփոխ կմնան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---