Հանցավոր առերևույթ հափշտակության դեպքեր՝ Ամասիայի առողջության կենտրոնում![]() 18 սեպտեմբերի 2020 - 13:29 AMT PanARMENIAN.Net - «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ հանցավոր մեխանիզմով պետական միջոցների հափշտակության դեպքեր են հայտնաբերվել։ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ տնօրենը շահադիտական նպատակով նույն բժշկական կենտրոնում որպես տնտեսուհի հրամանագրել է իր մորը: Վերջինս մինչև 2018-ը փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն 2010-2018թթ. նրա անվամբ, որպես վարձատրություն, հատկացվել է ընդհանուր առմամբ 4.3 մլն դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է: Բացի այդ, «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության 2010-2019 թթ․ ցուցակներից չեն հանվել 5 մահացած և մշտական բնակության այլ վայր տեղափոխված 11 անձի վերաբերյալ տվյալներ: Արդյունքում նրանց բժշկական սպասարկման համար պետմիջոցներից հատկացվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք առերևույթ յուրացման եղանակով հափշտակվել են: Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (պատժվում է տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պատժվում է տուգանքով կամ մինչև 4 տարի ազատազրկմամբ), և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պատժվում է տուգանքով կամ մինչև 4 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՔԿ Շիրակի քննչական վարչություն` նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: Քրեական գործի շրջանակում ստուգման առարկա կդառնա սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում նաև այլ մահացած կամ մշտական բնակության վայրը փոխած, ՀՀ-ից բացակայող անձանց տվյալների հնարավոր առկայությունը, կպարզվի նշված հանցավոր մեխանիզմներում ներգրավված բոլոր պատասխանատու աշխատակիցների շրջանակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |