Պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նախագիծն անցել է 1-ին ընթերցումը18 սեպտեմբերի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ծախսերի հայտարարագրում և ընդգրկված անձանց շրջանակի ընդլայնում նախատեսող «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 17։ Նոր օրենքով հայտարարատուն ստիպված է լինելու ներկայացնել ոչ միայն իր, այլև այլոց անուններով ձևակերպված, բայց փաստացի իրեն պատկանող գույքը: Նախատեսվում է նաև ընդլայնել եկամուտների ու ծախսերի հայտարարագիր ներկայացող պաշտոնյաների շրջանակը: Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը կամ որոշակի ժամանակահատվածում արված նույն տեսակի ծախսերը, որոնց հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը։ Առաջարկվում է նաև ստուգել հայտարարատու պաշտոնյայի տվյալները պաշտոնավարումից 2 տարի հետո, կասկածի դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է գույքի իրավիճակային հայտարարագիր պահանջել։ Առաջարկվում է նաև թանկարժեք գույքի շեմը 8 մլն դրամի փոխարեն սահմանել 4 մլն դրամ։ Ենթադրվում է, որ հայտարարագրումը մեծ կարևորություն կունենա հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |