€10․6 մլն ՎԶԵԲ-ից՝ Մեղրիում նոր մաքսակետի կառուցմանը![]() 18 սեպտեմբերի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին €10․6 մլն վարկ կտրամադրի Մեղրիում Իրանի սահմանին նոր մաքսակետ կառուցելու համար, որը, սակայն, կապված չի լինելու Ազատ տնտեսական գոտու հետ, հայտնել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նախատեսվում է, որ մաքսատան մակերեսը կմեծանա 6․5-ից մինչև 8․6 հա, թողունակությունը՝ օրական 300-900 մեքենա։ Նախատեսվում է նաև, որ նոր մաքսակետի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։ ՎԶԵԲ-ի վարկը տրվելու է 15 տարի ժամկետով (եռամյա արտոնությամբ), լողացող տոկոսադրույքով՝ 6-ամսյա Euribor +1 տոկոս։ Մաքսատանը տեղադրվելու են նորագույն սարքեր՝ ապրանքների լաբորատոր անալիզի համար, սքաներներ բեռների, այդ թվում՝ ուղևորների ձեռքի ուղեբեռի զննման համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |