Հոկտեմբերի 5-ից Qatar Airways-ի թռիչքները դեպի Երևան ամենօրյա կդառնան

Հոկտեմբերի 5-ից  Qatar Airways-ի թռիչքները դեպի Երևան ամենօրյա կդառնան

PanARMENIAN.Net - Qatar Airways-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա, տեղեկացնում է ավիաընկերությունը:

Qatar Airways-ն սեպտեմբերի 15-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանն ավելի վաղ հրապարակել էր այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Ավիաընկերությունը հնարավորություն է տալիս ճանապարհորդել ավելի քան 85 ուղղությունով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---