Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզանձանց շրջանակն ընդլայնող նախագիծն անցել է 1-ին ընթերցումը![]() 18 սեպտեմբերի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է միկրոձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց շրջանակն ընդլայնող նախագիծը` ներառելով նաև ներտնային աշխատանքներ կատարողներին։ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում միկրոձեռնարկատեր կհամարվեն նաև ներտնային վերանորոգման աշխատանքներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման աշխատանքներ կատարողները։ Ընդլայնված շրջանակում ներառվում են նաև բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող անձինք։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |