Գյումրիի քաղաքապետն ու փոխքաղաքապետը կորոնավիրուսով են վարակվել![]() 18 սեպտեմբերի 2020 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հայտնել է, որ քաղաքապետը սեպտեմբերի 17-ին թեստ է հանձնել, որի դրական պատասխանը ստացել է սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում է Shantnews.am-ը։ «Սամվել Բալասանյանն այժմ բժիշկների հսկողության տակ է և բուժումը ստանում է տանը»,- ասել է մամուլի քարտուղարը։ Առաքելյանը հավելել է, որ բացի քաղաքապետից, նաև քաղաքապետի երկրորդ տեղակալի՝ Հայկ Սուլթանյանի մոտ է Covid-19-ը հաստատվել։ Եվս 26 աշխատակից է թեստավորվել, նրանց մոտ վիրուսը չի հաստատվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |