Ավտովթարներից զոհերի թիվը ամռանը 2019-ի համեմատ նվազել է![]() 18 սեպտեմբերի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - 2020-ի ամռանը ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 82 մարդ, 2019-ի համեմատ ՃՏՊ-ներից զոհերի թիվը նվազել է 16-ով։ PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան Ոստիկանությունից հայտնել են, որ 2020-ի հունիսին վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ, հուլիսին՝ 30, իսկ օգոստոսին՝ 32 հոգի։ 2019-ի հունիսին ՃՏՊ-ներից զոհերի թիվը 37-ի է հասել, հուլիսին՝ 31-ի, օգոստոսին 30-ի։ 2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 335 հոգի, 2018-ին ՃՏՊ-ներից զոհերի թիվը 343 է եղել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |