Հոկտեմբերի 5-ից կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություններ կանցկացվեն![]() 18 սեպտեմբերի 2020 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ից Վանաձորում կմեկնարկի կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Այս պահին ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների վերապատրաստման դասընթացներ: Սքրինինգային հետազոտությունները մեկնարկում են Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: 50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հոկտեմբերի 5-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար: Շարժական մամոգրաֆը շրջելու է նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |